Կառավարությունն այսօր ընդունել է Վայոց ձորի մարզի Արենի համայնքում հողամասի նվիրաբերությունը և այն ամրացրել Պետգույքի կառավարման կոմիտեին՝ համայնքում նոր հանրակրթական դպրոց կառուցելու նպատակով: Մեկ այլ որոշմամբ էլ նախատեսվում է ընդունել Լոռու մարզի Ալավերդի գյուղի Հագվի 5-րդ փողոց 19/1 հասցեում գտնվող անշարժ գույքի նվիրաբերությունը, որն անհատույց օգտագործման իրավունքով կտրամադրվի Հագվու հիմնական դպրոցին: Զեկուցվող հարցերից մեկն էլ վերաբերում էր Սիսիան-Քաջարան ճանապարհի կառուցման համար տրամադրվելիք միջոցներին:
Նիստի մանրամասները՝ ռեպորտաժում: