Թափառող շներն իսկական խնդիր են դարձել Էջմիածնի Չարենցի թամասի բնակիչների համար: Ոչ միայն մեծահասակներն են փողոցից փողոց տեղաշարժվելիս զգուշավորություն ցուցաբերում, այլև երեխաներին են արդեն խուսափում դպրոց ուղարկել: Ու քանի որ տևական ժամանակ խնդրին լուծում չի տրվում, որոշել էին դպրոցներից մեկի դիմաց դասադուլ կազմակերպել: Քաղաքային իշխանությանն առաջարկում են առանձին տարածք հատկացնել, որտեղ կպահվեն այդ շները, պատրաստ են նրանց պահելու հարցն իրենց վրա վերցնել:
Մանրամասները՝ ռեպորտաժում: