Հանրապետության լեռնային մարզերի 1800-2000 մ և ավելի բարձրություններում մայիսի 8-ի լույս 9-ի գիշերը օդում սպասվում է մինչև -1...-2 աստիճան ցուրտ։
Մայիսի 10-13-ը հանրապետության շրջանների զգալի մասում, 9-ին առանձին շրջաններում սպասվում են անձրև և ամպրոպ, մայիսի 10-13-ի ցերեկն առանձին շրջաններում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։
Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 8-9-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-4, 9-ի գիշերը կնվազի 2-3 աստիաճան։
Երևանում մայիսի 9-ի գիշերը, 10-13-ը սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ։ Մայիսի 9-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։