«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ 2024 թվականին նախատեսվում է միջին նորոգման աշխատանքներ կատարել 107.7 կմ ընդհանուր երկարության ճանապարհահատվածներում։
Հիմնադրամի միջին նորոգման ծրագրերի կառավարման բաժնի ինժեներներն արդեն իսկ պատրաստել են մոտ 50 կմ երկարությամբ 5 ճանապարհահատվածների միջին նորոգման նախագծերը‚ և առաջիկայում կհայտարարվեն այդ տեղամասերի շինաշխատանքների ձեռքբերման մրցույթներ։
Միջին նորոգման աշխատանքների շրջանակներում կիրականացվի գոյություն ունեցող ծածկի ֆրեզավորում‚ կկատարվի փոսային նորոգում‚ կտեղադրվեն հարթեցնող և ասֆալտբետոնե ծածկի վերին շերտեր։