Մեկնարկել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցությունները, հաղորդում է ՌԻԱ-Նովոստին։
Բանակցություններն սկսվել են Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստից հետո։ Փաշինյանն ու Պուտինը միասին են մուտք գործել Կրեմլի Անդրեևյան դահլիճ և միմյանց ձեռք սեղմել։
Ավելի վաղ ՌԴ նախագահի՝ միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը նշել է, որ Կրեմլում շատ կարևոր նշանակություն են տվել այս հանդիպմանը, քանի որ այն կարող է շատ հարցերում հստակություն մտցնել, որովհետև քննարկման ենթակա բազմաթիվ հարցեր են կուտակվել։