ՀՀ արտգործնախարարությունն ամփոփել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Հունգարիա:
Կայացել է համապարփակ քննարկում և փաստաթղթերի ստորագրում Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոյի հետ՝ ի շարունակություն 2023 թ. հոկտեմբերին Հունգարիայի նախարարի՝ Երևան կատարած այցի: Ի թիվս այլ հարցերի, ձեռք է բերվել պայմանավորվածություն երկու մայրաքաղաքներում հիմնել դիվանագիտական ներկայացուցչություններ՝ դեսպանությունների մակարդակով:
Փոխվարչապետ Ժոլտ Շեյմենի և Ազգային ժողովի նախագահի տեղական Իշտվան Յակաբի հետ հանդիպումների ընթացքում քննարկվել են երկկողմ, տարածաշրջանային, ինչպես նաև ԵՄ-ի հետ ՀՀ գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր:
Տարածաշրջանային հարցերի համատեքստում անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում կայունության և հարատև խաղաղության հաստատման ջանքերին, Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին, ինչպես նաև «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին: