ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը ԲՏԱ ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արտյոմ Մեհրաբյանի հետ այցելել է «Գալակտիկա» ընկերություն: Այս մասին հայտնում են ԲՏԱ նախարարությունից։
Տնօրեն Արա Միրզոյանի ուղեկցությամբ նախարարը շրջայց է կատարել տարածքում, ծանոթացել ՓԲԸ-ի գործունեությանը, առկա խնդիրներին։ Իր խոսքում Մխիթար Հայրապետյանը նշել է, որ մտադիր են ջանքեր ներդնել ոչ միայն այդ խնդիրները լուծելու, այլև, առհասարակ, զարգացման նոր ծրագրերի միջոցով բարձրացնել ընկերության արդյունաբերական արտադրության կարողությունները։
Նախարարը հանդիպել է նաև նույն տարածքում գործունեություն իրականացնող այլ ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչների հետ, խոսել իրականացվող աշխատանքների մասին, ծանոթացել նրանց կողմից մշակված արտադրանքներին և արտադրական գործընթացներին, լսել բարձրացված խնդիրներն ու մտահոգությունները:
Նշենք, որ վերջին շրջանում նախարար Մխիթար Հայրապետյանը այցեր է կատարել նաև «Գառնի լեռ», «Արսենալ», IDS ռազմարդյունաբերական ընկերություններ։