Հունվար-ապրիլին Հայաստանում առևտրաշրջանառության գործարքների քանակն ավելացել է 13.2 տոկոսով, իսկ գումարային աճը կազմել՝ 17.8 տոկոս: Ի տարբերություն նախորդ տարիների՝ հիմնական աճն ապահովել է ոչ թե ավտոմեքենաների վաճառքը, այլ մանրամեծածախ առևտուրը: Մասնագետների գնահատմամբ՝ դրական վիճակագրությանը նպաստել է նաև անկանխիկ առևտուր իրականացնելու քաղաքականությունը, հետևաբար նաև՝ ստվերի նվազումը:
Մանրամասները՝ Նիկոլայ Ավետիսյանի ռեպորտաժում։