Իրանը դատապարտել է Ռաֆահում Իսրայելի սկսած ռազմական գործողությունը: Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին հայտարարել է, որ այդ որոշումն ուղղված է պաղեստինյան անկլավում խաղաղության հաստատման շուրջ միջազգային հանրության ջանքերի խափանմանը: Նրա խոսքով՝ տարածաշրջանում խաղաղության և անվտանգության բանալին պաղեստինյան ժողովրդի դեմ պատերազմի անհապաղ և անվերապահ դադարեցումն է:
Միջազգային նորությունները՝ Դավիթ Մուրադյանի ռեպորտաժում։