Հիշո՞ւմ եք՝ ինչեր էին խոսում՝ Ոսկեպարի եկեղեցու հետ կապված, թե Ոսկեպարի եկեղեցին տվեցին, Ոսկեպարի եկեղեցու մուտքից 1 մոտր այն կողմ է լինելու սահմանը: Հիմա սահմանազատումը կլինի, դուք կգնաք, մոմ կվառեք ու կհասկանանք՝ սահմանազատումն ինչ տվեց Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցուն: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վաչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այն բոլոր նեգատիվ կանխատեսումները, որոնք արվում էին, տեղի չեն ունեցել: Ոսկեպարի եկեղեցին (այ, հիմա մենք 100 տոկոսով կարող ենք ասել, որովհետև սահմանի այդ հատվածը սահմանազատված է) գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում, և դրա՝ դեպի եկեղեցի մոտենալու, մուտք գործելու, ծես անելու, իր գործունեության, տարածքի հետ կապված ոչ մի խնդիր չկա»,- ասաց նա: