Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքում Իսրայելի ռազմական գործողությունը կարող է հանգեցնել բազմաթիվ քաղաքացիական զոհերի: Նման կարծիք է հայտնել ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը։
«ԵՄ-ն, ԱՄՆ-ը, ՄԱԿ-ը՝ բոլորը կոչ էին անում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին՝ չսկսել այդ գործողությունը։ Սակայն հարձակումը սկսվել է երեկ գիշերը։ Վախենամ՝ շատ քաղաքացիական զոհեր կլինեն: Գազայում 600 հազար երեխա կա, և անվտանգ գոտիներ չկան»,- ասել է Բորելը:
Նա նշել է, որ ներկայումս Եվրամիությունը չի քննարկում Իսրայելի դեմ պատժամիջոցները, սակայն Ռաֆահի գործողության քաղաքական հետևանքների մասին քննարկումը տեղի կունենա մայիսի կեսերին՝ ԵՄ երկրների ԱԳ նախարարների հաջորդ հանդիպմանը: