Ես համաձայն եմ մինչև նոյեմբեր խաղաղության պայմանագիր կնքելու գաղափարի հետ: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Դրա համար պետք է բոլոր համաձայնեցված սկզբունքները, որոնք հրապարակային են և համաձայնեցվել են բանակցային հարթակներում, արձանագրել խաղաղության պայմանագրում։ Պետք է այդ սկզբունքները շարադրել և ստորագրել, ես այդ տրամաբանությանը համաձայն եմ։ Հույս ունեմ, որ առաջիկայում Ալմաթիում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների նախատեսվող հանդիպմանը այդ առաջընթացը կարձանագրվի»,- նշեց վարչապետը։