Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն ընդունել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիին:
Կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր: Աբդոլլահիանն ուշադրություն է հրավիրել միջուկային զենքի կիրառման հետ կապված՝ Իսրայելի պաշտոնյաների հայտարարություններին՝ դրանք անվանելով «բացահայտ սպառնալիք տարածաշրջանային և միջազգային խաղաղության ու անվտանգության համար»: