Վրաստանի խորհրդարանը մայիսի 13-ին երրորդ՝ վերջնական ընթերցմամբ կքննարկի «Oտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը: Այդ մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերով հանձնաժողովի նախագահ Անրի Օխանաշվիլին, հավելել՝ նախատեսվում են միայն խմբագրական փոփոխություններ:
Օրինագծի ընդունման հակառակորդները մտադիր են մայիսի 11-ին խորհրդարանի մոտ լայնածավալ հանրահավաք սկսել՝ հույս ունենալով, որ դրան մասնակցելու կժամանեն նաև ընդդիմության կողմնակիցները երկրի տարբեր շրջաններից:
Մայիսի 1-ին Վրաստանի խորհրդարանը աղմկահարույց օրինագիծն ընդունել է երկրորդ ընթերցմամբ: Օրինագծի շուրջ ճգնաժամը շարունակվում է արդեն ավելի քան 20 օր։ Թբիլիսիում շարունակվում են բողոքի ակցիաները։