ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Հայաստանում Եվրոպական միության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ Հայաստանում կրթական բարեփոխումների վերաբերյալ քաղաքականության երկխոսության հարթակի շրջանակում այսօր կայացել է «Հայաստան-ԵՄ կրթական երկխոսություն» համաժողովը:
Ինչպես հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, համաժողովին ներկա են եղել և ելույթներով հանդես եկել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Արաքսիա Սվաջյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը, ՀՀ-ում հավատարմագրված դեսպանատների, կրթության ոլորտի ներկայացուցիչներ:
Համաժողովի ընթացքում քննարկվել են կրթության համակարգի բարեփոխումները, հիմնախնդիրներն ու հնարավորությունները՝ ներկայացնելով կրթության ոլորտում համագործակցության հիմնական ուղղությունները: Այս համատեքստում անդրադարձ է կատարվել ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի ռազամավարությունից բխող միջոցառումների պլանի կատարմանը:
Համաժողովի ընթացքում շոշափված հարցերը՝ ըստ թեմաների.
-
Կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման ռազմավարության ընթացքը.
-
Բարեփոխումներն ընդգրկում են կրթության բոլոր մակարդակները.
-
Կրթությանը հատկացվող պետական միջոցների աճ.
-
ԼՂ-ից բռնի տեղահանվածների աջակցության ծրագրեր.
-
ԵՄ-ն աջակցում է կրթության ռազմավարության իրականացմանը.
-
Երեխաների և դեռահասների որակյալ կրթությունը կարևոր է:
Համաժողովի ընթացքում ներկայացվել է ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացմանը ծրագրի իրականացման զեկույցը՝ ըստ 2023 թվականի արդյունքների.
Հանրակրթության նոր չափորոշչի ներդրում.
Ուսուցիչների մասնագիտական զարգացում.
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» պետական ծրագիր.
«Դպրոցական սնունդ» ծրագիր.
Դպրոցի տնօրենի նշանակման նոր համակարգ.
Նախադպրոցական կրթության հասանելիություն և մատչելիություն.
Կրթություն-աշխատաշուկա արդյունավետ կապ մասնագիտական կրթության ոլորտում.
«Ակադեմիական քաղաք» ծրագիր: