Եթե Հայաստանի ժողովուրդն ուզենա փոխել Կառավարություն, Հայաստանի ժողովուրդը կփոխի Կառավարություն: Եթե Հայաստանի ժողովուրդը չուզենա փոխել Կառավարություն, չի փոխի Կառավարություն: Այդքան բան: Շատ պարզ բանաձև է: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Պետք չէ շարժումների, կուսակցությունների, գործիչների անուններ տալ. ասում եմ՝ ժողովուրդն է իշխանության կրողը: Եթե ժողովուրդն ուզենա ինձ աշխատանքից ազատի, ինձ աշխատանքից կազատի: ՀՀ-ում ժողովուրդը բացարձակ իշխանություն է: Կներեք, իմ կարծիքով՝ ո՛չ ես, ո՛չ ժողովուրդը անհանգիստ չէ, որովհետև ես էլ, ժողովուրդն էլ գիտենք, որ եթե ուզենան փոխել, այդ ժամանակ կփոխեն: Անհանգստությունը ո՛չ իրենց, ո՛չ ինձ ոչ մի բան չի տալիս, որովհետև կա արձանագրված իրողություն 2018 թվականից, և ես հավատում եմ, որ այդ իրողությունն անշրջելի է: Բայց ես հարյուր տոկոսով վստահ եմ, որ ժողովուրդն ինքն իրեն իշխանությունից չի զրկի, որովհետև դա կլինի հրաժարվել Հայաստանի պետականությունից»,- ասաց Փաշինյանը: