«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թիմը շատ կուռ է: Այդ մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով Բագրատ սրբազանի այն հայտարարությանը, թե ՔՊԿ-ից բարձրաստիճան ներկայացուցիչներ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ իրենց շարժմանը։
«Կարծում եմ, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թիմը շատ կուռ է և շարունակելու է լինել կուռ։ Դա գոնե ապացուցվել է արդեն փաստերով՝ 2020-2021 թվականների իրադարձություններով»,- ասաց վարչապետը:
Ավելի վաղ Հայաստանի վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունն արձագանքել էր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարությանը՝ նշելով, թե «սուտն ու կեղծիքը հասել է Հայ Առաքելական եկեղեցու արքեպիսկոպոսական աստիճանին»: