Մենք չենք մերժում ավտոմատ միջնորդությունները: Բայց միջնորդություններ կան, որոնք նաև ժամանակի ընթացքում ցույց են տալիս իրենց անարդյունավետությունը և խնդրահարույց լինելը մեզ համար: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Իսկ ո՞վ է ասել, որ մենք այս ընթացքում եղած բոլոր միջնորդներից գոհ ենք, նրանց գործելակերպից, նրանց պահվածքից, նրանց աշխատանքից:
Եթե շատ անկեղծ ասեմ, պրակտիկան հաշվի առնելով, ես չեմ կարծում, թե որևէ միջնորդություն ավելին է ուզում ՀՀ-ի համար, քան ՀՀ-ն. դա բացառված բան է: Բայց մենք, մյուս կողմից, չենք մերժել միջնորդությունները, որովհետև միջնորդներ կան, որոնց մենք համարում ենք օբյեկտիվ, չեզոք և ազնիվ, բայց մյուս կողմից էլ, եթե ինչ-որ պատճառով միջնորդավորված բանակցությունները չեն ստացվում, չի նշանակում, որ մենք պետք է հրաժարվենք բանակցությունից: Այսինքն՝ որ միջնորդները արդյունավետ չեն՝ ի՞նչ. մենք ասենք, թե էլ չպիտի՞ զբաղվենք այդ գործով. դա մեր օրակարգի հարցն է»,- ասաց վարչապետը: