Հանրապետության լեռնային մարզերի 1800-2000 մ և ավելի բարձրություններում մայիսի 7-ի լույս 8-ի և 8-ի լույս 9-ի գիշերը օդում սպասվում է մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ։
Երևան քաղաքում մայիսի 7-ի ցերեկը, 8-ին, 10-12-ը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ։ Մայիսի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում մայիսի 7-ի ցերեկը, 8-ին, 10-12-ը՝ շրջանների զգալի մասում, 9-ի ցերեկը՝ առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 7-ի և 10-12-ի ցերեկը առանձին շրջաններում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։
Քամին՝ հյուսիսարևմտյան, 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 8-9-ը գիշերը կնվազի 3-4 աստիճանով, ցերեկը նույնքան կբարձրանա։