ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում «Կիրանցում բնակիչները ադրբեջանցի հատուկջոկատային են նկատել» վերտառությամբ տեսանյութ է տարածվում: Շրջանառվող տեսանյութին անդրադառնալով՝ Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ տեսանյութում պատկերված անձը Հայաստանի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է:
ՊՆ-ն կոչ է անում զերծ մնալ կեղծիք և ապատեղեկատվություն տարածելուց: