Վարդան Ազատյանն այսօր ընտրվել է Գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր: Թեկնածուները երկուսն էին, և ընտրության համար անհրաժեշտ կողմ ձայներ էլ ապահովվել են միայն քվեարկության երկրորդ փուլում: Արթուր Հովհաննիսյանը, որ առաջին փուլում Ազատյանից քիչ կողմ ձայն էր ստացել, երկրորդ փուլի քվեարկությունից առաջ ինքնաբացարկ է հայտնել, ինչպես ինքն է ձևակերպում՝ քանի որ համոզվել է, որ մրցակից-թեկնածուի նպատակը նույնպես բուհի բարօրությունն է:
Մանրամասները՝ Աննա Զախարյանի ռեպորտաժում։