Հայաստանն անկեղծորեն, կառուցողաբար և բարի կամքով է ներգրավված խաղաղության բանակցություններում և վստահ է, որ վերջնական խաղաղությունը բխում է երկու երկրի և ժողովուրդների շահերից, հայտարարել է մեր դիվանագիտության ղեկավարը Հունգարիայի պաշտոնակցի հետ ասուլիսում: Արարատ Միրզոյանը ներկայացրել է հայ-ադրբեջանական բանակցությունների ընթացքը: Միրզոյանը և Պետեր Սիյարտոն այսօր նաև գործակցության համաձայնագրեր են ստորագրել:
Մանրամասները՝ Անի Օհանյանի ռեպորտաժում։