Կիրակի ռուսական ուժերը հարձակվել են Խարկով քաղաքի և շրջանի վրա։ Ըստ տեղեկությունների՝ հարվածների հետևանքով մեկ մարդ զոհվել է, 17-ը՝ վիրավորվել։ Վնասվել և ավերվել են բնակելի շենքեր, մեքենաներ, գրասենյակային օբյեկտներ։
Ապրիլի վերջից ռուսական զորքերը գրեթե ամեն օր վերահսկվող օդային ռումբեր են նետում Խարկովի վրա։ Քաղաքապետ Իգոր Տերեխովը հայտնել է, որ գնդակոծության հետևանքով ավերվել է քաղաքի գրեթե ամբողջ էներգետիկ ենթակառուցվածքը։
Ըստ Bloomberg-ի՝ ինտենսիվ հրետակոծությունների միջոցով ռուսական բանակը հույս ունի Խարկովը դարձնել ոչ պիտանի բնակության համար, ինչպես նաև պատրաստվում է գրոհել քաղաքը։