Մայիսի 6-ին, ժամը 16:33-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի մոտակայքում գտնվող ռեստորանային համալիրներից մեկի հարևանությամբ տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Սևան-Գավառ ավտոճանապարհի 10-րդ կմ-ին բախվել են Opel (վարորդ՝ Գ․ Թ․), Opel (վարորդ՝ Գ․ Մ․ ծնված 1990 թ․ և Mercedes-Benz (վարորդ՝ Ռ․ Շ․ ծնված 2000 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով Opel մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևորներ՝ Թ․ Խ․-ն (ծնված 1993 թ․), Մ․ Ա․-ն (ծնված 1967 թ․), Մ․ Ա․-ն (ծնված 1973 թ․) և Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են բոլոր ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և տուժած Ա․ Մ․-ին փրկարարական ավտոմեքենայով տեղափոխել բժշկական կենտրոն։