Երևանի մետրոպոլիտենը հաջորդ շաբաթվանից կաշխատի մեկ ժամ ավելի. ժամը 23:00-ի փոխարեն՝ մինչև կեսգիշեր: Մայրաքաղաքի արտաքին լուսավորության ցանցի արդիականացմանը զուգահեռ էլ կտեղադրվի հեռակառավարման նոր համակարգ: Այն հնարավորություն կտա ավելի հեշտ լուծել վերահսկողության, անվտանգության խնդիրները, առցանց ֆիքսել վթարներն ու արագ արձագանքել: Գործակարգավարական խորհրդակցության մյուս մանրամասները՝ ռեպորտաժում:
Հեղինակ՝ Անի Օհանյան