Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը, լրագրողներին ասել է Ազգային ժողովի նախագահը: Ալեն Սիմոնյանը, միաժամանակ, կարծիք է հայտնել, որ մայիսի 8-ին նախանշված ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին Հայաստանը՝ որպես նախագահող, պետք է մասնակցի: Ազգային ժողովի նախագահն անդրադարձել է նաև «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցների՝ դեպի Երևան երթին, ընդգծել՝ հասկանալի չէ, թե ի՞նչ է նրանց ուզածը: Ըստ Սիմոնյանի՝ նրանք չեն կարող գալ ու իշխանափոխություն պահանջել առանց քաղաքական խոսքի՝ պարզապես փողոց հանելով 15-20 հազար մարդու:
Հեղինակ՝ Լիանա Խաչատուրյան