Այսօր առավոտյան անօդաչու սարքերի հարձակման հետևանքով Բելգորոդի մարզում զոհվել է 7 քաղաքացի, վիրավորվել 40-ը: Դրոնների թիրախում են հայտնվել երկու «ԳԱԶել» միկրոավտոբուս և մեկ մարդատար ավտոմեքենա:
ՌԴ առողջապահության նախարարությունը հայտնել է, որ վիրավորների մեջ կա երեք երեխա: Բելգորոդի շրջանի իշխանությունը տեղի ունեցածի համար մեղադրել է Ուկրաինային:
Ուկրաինական կողմն էլ հայտնել է, որ գիշերը խոցել է Ռուսաստանից Սումիի մարզ թռչող անօդաչու սարքերը: «Շահեդների» հարձակման հետևանքով Սումիում անջատվել է էլեկտրականությունը, դադարեցվել է ջրամատակարարումը։