ԵՄ ներկայացուցչությունը և միության անդամ երկրները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը մասնակցելու հրավերներ են ստացել, սակայն մասնակցության մասին որոշում դեռ չի կայացվել։ Այդ մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
«Կարող եմ հաստատել, որ հրավերներ են ուղարկվել ԵՄ երկրների ներկայացուցչություններին և Մոսկվայում մեր ներկայացուցչությանը: Այժմ Միության երկրների հետ քննարկում ենք այդ հարցը՝ հնարավորինս համակարգված մոտեցում ունենալու համար»,- ասել է դիվանագետը։
Նրա խոսքով՝ եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը դեմ է Ռուսաստանի ղեկավարի երդմնակալությանը մասնակցելուն։