Ոստիկանության Մասիսի բաժնի համայնքային ոստիկանները տեղեկություններ էին ստացել, որ Նոր Խարբերդ գյուղի մի բնակիչ մոտը թմրանյութ է պահում: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում 20-ամյա երիտասարդը գյուղի 21-րդ փողոցի սկզբնամասում հայտնաբերվել, թմրանյութ ձեռք բերելու և պահելու հիմնավոր կասկածի առկայությամբ ձերբակալվել և տեղափոխվել է Մասիսի բաժին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերված ծխախոտի տուփի մեջ կար մոխրացած հետքերով կաթուցիչ և դեղնաշագանակագույն, սուր հոտով 1 գրամ զանգված:
Ըստ երիտասարդի՝ այն շոկո տեսակի թմրամիջոց է, ձեռք է բերել Նոր Խարբերդի 30-ամյա բնակչից: Պարզվել է նաև, որ նա նշված թմրամիջոցից հյուրասիրել էր Նոր Խարբերդի 47-ամյա բնակչին:
20-ամյա երիտասարդը, հայտնաբերված զանգվածը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Մասիսի քննչական բաժին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ: