Երևանի արտաքին լուսավորության ցանցի արդիականացմանը զուգահեռ՝ կտեղադրվի հեռակառավարման նոր համակարգ:
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ այն հնարավորություն կտա ավելի հեշտ լուծել վերահսկողության, անվտանգության խնդիրները, առցանց տարբերակով նկատել վթարներն ու արագ արձագանքել: