Երևանի քաղաքապետարանի՝ մայիսի 6-ի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը ներկայացրեց պաշտոնի նոր նշանակումներ։
Ըստ այդմ՝ Պետրոս Պետոյանը նշանակվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար:
Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Սամվել Ղուկասյանը նշանակվել է քաղաքաշինության և հողի օգտագործման վարչության պետ։
Անետա Բաբայանը նշանակվել է կառուցապատման և ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն:
Արման Տեր-Թովմասյանը նշանակվել է Երևանի կենդանաբանական այգու տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։