Մայիսի 5-ին՝ ժամը 17:27-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Պարոնյան փողոցի թիվ 21 շենքի դիմաց պատ է փլուզվել:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ մասամբ փլուզվել է ճանապարհի բետոնե հենապատը (4 քմ)։
Փրկարարները սահմանազատել են տարածքը և քարերը հեռացրել ճանապարհից: