Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբին տեղական լրատվամիջոցների հետ զրույցում պատասխանել է հարցին, թե ինչու չի մեկնում Շուշի:
«Ես չեմ ուզում լինել ինչ-որ մեկի՝ ինչ-որ տեղ կազմակերպած շոուի մի մասը: Այդ պատճառով, երբ գա դա անելու ժամանակը, կգնամ, այժմ պատրաստ չեմ», - ասել է դեսպանը:
Լիբին նաև արձագանքել է հարցին՝ ինչպես են Վաշինգտոնում ընկալում Բաքվի և Մոսկվայի ջերմ հարաբերությունները:
«Այն ագրեսիվ, անարդյունավետ երկիր է։ Ադրբեջանը պետք է հաշվի առնի դա, և ինքը որոշի՝ ինչպես պաշտպանել սեփական ինքնիշխանությունը», - նշել է ամերիկացի դիվանագետը։
Մանրամասները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում։