Երևանի քաղաքապետարանը հատուկ որոշում չունի՝ ինչ անել, եթե, օրինակ, ուղևորը չունի 100 դրամանոց կամ հեռախոսում հավելված, ու չի կարող վճարել: Փոխարենը ուղևորը կարող է ավելի խոշոր գումարը մանրել վարորդի օգնությամբ և հետո միայն 100 դրամը գցել մետաղադրամն ընդունող սարքի մեջ: Քաղաքապետարանն ասում է, որ այս ճանապարհով փորձում են կանխել առանց այն էլ բարձր աշխատավարձ ստացող վարորդների՝ հավելյալ գումար աշխատելու ռիսկերը:
Մանրամասները՝ Քրիստինե Թորոսյանի ռեպորտաժում։