2024 թվականի ընթացքում մայրաքաղաքի 500 հասցեներում կտեղադրվեն նոր վերելակներ: Քաղաքապետարանն ասում է, որ ինքը չունի շենքերի վերելակները փոխելու պարտավորություն, այդ պարտավորությունը հենց շենքերի բնակիչներինն է: Սակայն հաշվի են առնում այն, որ ոչ բոլոր բնակիչներն են ի վիճակի ֆինանսապես հավելյալ միջոցներ գտնել վերելակները նորերով փոխարինելու համար:
Մանրամասները՝ Քրիստինե Թորոսյանի ռեպորտաժում։