Ռուսական ուժերը գիշերը հարվածել են Խարկովին՝ հայտնում է ուկրաինական կողմը:
Կան զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ մեկ երեխա: Տուժել են քաղաքացիական օբյեկտներ, որոշ շրջաններում հրդեհ է բռնկվել: Տեղական իշխանությունը տեղեկացնում է, որ քաղաքում պայթյուններ են լսվել նաև առավոտյան:
ՌԴ ՊՆ տվյալով էլ՝ ուկրաինական կողմը փորձել է հրթիռակոծել Դաշնության տարածքը, սակայն այդ փորձը կասեցվել է: Նշվում է, որ թիրախում է եղել Ղրիմը: