ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները մայիսի 3-ին Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։
Հայ պատգամավորները բարձր են գնահատել ԱՄՆ ՄԶԳ ներդրումը Հայաստանում ինստիտուցիոնալ
բարեփոխումների և ժողովրդավարության ամրապնդման գործում:
Երկուստեք արձանագրվել է, որ Հայաստանի ժողովրդավարության զարգացման և տնտեսական
դիմակայունության ամրապնդումը լինելու է համատեղ աշխատանքների առանցքում: