Մի քանի օր Տավուշում ցույցերից հետո Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը և նրա համակիրները քայլերթով շարժվում են Երևան:
Երթը ողջունել է «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:
«Հայոց Համազգային Միասնություն» կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանը հայտարարել է, որ միանում են երթին:
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը դրական է գնահատել, նրա խոսքով՝ հակաիշխանական ձևաչափի ի հայտ գալը, նշել, որ ՀՀԿ ներկայացուցիչները այցելել են Տավուշի պայքարի ընկերներին: «ՀայաՔվեն» նույնպես իր անվերապահ աջակցությունն է հայտնել, իրենց ձևակերպմամբ՝ վճռական փուլ մտած Շարժմանը: Ցուցարարներին են միացել նաև Ռոբերտ Քոչարյանի հիմնադրած ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ:
Բագրատ արքեպիսկոպոսը հայտարարել է, որ քայլերթի մասնակիցները մայրաքաղաք կհասնեն մայիսի 9-ին, և հոգևոր Հայաստանը հաղթելու է նոր Հայաստանին։