Չարամիտների ծուղակը չընկնելու ու անձնական տվյալների արտահոսք չունենալու համար սոցցանցերում ցանկացած քայլ անելուց առաջ վերլուծել է պետք:
Վերջերս հանդիպած կլինեք՝ WhatsApp-ը թարմացրեք, հակառակ դեպքում չեք կարող օգտվել ծրագրից: Սա ֆիշինգային հարձակման հերթական եղանակն է. ահազանգում են մասնագետները:
Այդպես ստանում են օգտատիրոջ տվյալները, ապա այն օգտագործում այլ հարձակումների համար՝ տարաբնույթ կեղծ առաջարկներ անելով՝ աշխատանքից մինչև ներդրումներ: