Հանրային հեռուստաընկերությանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի տված հարցազրույցի առանցքում է եղել ընթացող սահմանազատման գործընթացը: Անդրադառնալով սահմանազատումը Տավուշից մեկնարկելուն՝ Նիկոլ Փաշինյանը հիմնավորել է, որ այն սկսել են առավել մեծ կոնֆլիկտային պոտենցիալ ունեցող տեղերից, որպեսզի իրադրությունը պահեն մաքսիմալ կառավարելի: Ինչ երաշխիք կա, որ Ադրբեջանը չի ներկայացնի նոր պահանջներ հարցին, վարչապետը պատասխանել է՝՝ երաշխիքը մեր դիրքերի լեգիտիմությունն է։
Մանրամասները՝ Տաթև Խաչատրյանի ռեպորտաժում: