Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարության խորհրդական Դերեկ Շոլեի հետ:
«Իմ անկեղծ դժգոհությունն եմ հայտնել 2020-2023 թվականներին ԱՄՆ նախկին դեսպանի կողմից հեղափոխության երկու փորձին աջակցելու և արտաքին աղբյուրներից ֆինանսավորվող ՀԿ-ների միջոցով իրականացված հեղափոխության փորձերի կապակցությամբ: Եթե այդ փորձերը հաջողությամբ պսակվեին, Վրաստանում ռազմաճակատի երկրորդ գիծ կբացվեր»,- տեղեկացրել է Կոբախիձեն։
Նրա խոսքով՝ նման իրավիճակում հարաբերությունների վերականգնման համար հատուկ ջանքեր են պահանջվում:
«Ես պարոն Շոլեին մտահոգություն չհայտնեցի Նյու Յորքում ուսանողական բողոքի ցույցը դաժանորեն ցրելու կապակցությամբ»,- եզրափակել է Կոբախիձեն: