Գլխավոր դատախազն այսօր խորհրդարանում անդրադարձել է 44-օրյա պատերազմի դասերին: Նշել է՝ այս պահին զինվորական դատախազությունում լրջագույն կադրային և պրոֆեսիոնալ գործընթացներ են։ Նաև պարբերաբար այցելում են զորամասեր՝ միջանձնային հարաբերությունների պատճառով հանցավոր միջադեպերը կանխելու համար: Պատասխանելով պատգամավորների հարցերին՝ Աննա Վարդապետյանը խոսել է ուշացած արդարադատության, կալանքը որպես պատիժ կիրառելու, Մարտի 1-ի և աղմկահարույց այլ գործերի մասին:
Մանրամասները՝ Տաթև Խաչատրյանի ռեպորտաժում: