Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին մեղադրել է միջազգային համաձայնագրերը խախտելու համար՝ հրեական պետության հետ առևտուրը դադարեցնելու՝ Անկարայի որոշումից հետո: Նա վստահեցրել է, որ Թել Ավիվն արտաքին առևտրում արագ փոխարինող կգտնի թուրքական ապրանքներին։
«Էրդողանը խախտում է համաձայնագրերը՝ արգելափակելով նավահանգիստները իսրայելական ներմուծման և արտահանման համար։ Այսպես է իրեն պահում բռնապետը՝ անտեսելով թուրք ժողովրդի և գործարարների շահերը և անտեսելով միջազգային առևտրային համաձայնագրերը»,- հայտարարել է Կացը:
Նա նշել է, որ արդեն հանձնարարել է զբաղվել Թուրքիայի հետ առևտրին այլընտրանքների որոնմամբ։ «Իսրայելը դրանից դուրս կգա ուժեղ և համարձակ տնտեսությամբ»,- հավելել է նախարարը։