ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը խոր մտահոգություն է հայտնել Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» մասին օրինագծի ընդունման գործընթացի կապակցությամբ:
«Մենք նաև մտահոգված ենք և դատապարտում ենք այն կեղծ պնդումները, որոնք պետական պաշտոնյաներն օգտագործում են օրենսդրության պաշտպանության համար: Իսկ «Վրացական երազանքի» ղեկավարության հակաարևմտյան հռետորաբանությունը Վրաստանին դուրս է բերել վտանգավոր հետագիծ, որը վտանգում է Վրաստանի եվրատլանտյան ուղին և խաթարում ԱՄՆ-Վրաստան հարաբերությունները»,- ճեպազրույցի ժամանակ նշել է Միլլերը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը բավական հստակ ցույց է տվել, թե որքան լուրջ է վերաբերվում այդ խնդրին, և թե որքանով է դա անհանգստացնում Վաշինգտոնին: