Մոսկվայում կայացել է Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Ալեքսեյ Օվերչուկի և Շահին Մուստաֆաևի հանդիպումը:
«Բանակցությունների ընթացքում քննարկվել են երկկողմ առևտրատնտեսական համագործակցության արդիական հարցեր, որոնք ընդգրկված են Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքի օրակարգում:
Կողմերը հատուկ ուշադրություն են դարձրել առևտրատնտեսական, արդյունաբերության, էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության, ֆինանսների, առողջապահության, մշակույթի, գիտության, միջտարածաշրջանային փոխգործակցության, կրթության և զբոսաշրջության ոլորտներում համագործակցության զարգացմանը:
Կողմերը վերահաստատել են կառուցողական երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը՝ ուղղված համագործակցության բոլոր ուղղություններով ռուս-ադրբեջանական հարաբերությունների ամրապնդմանը»,- ասված է ՌԴ կառավարության հաղորդագրության մեջ: