Հայաստանի արտգործնախարարությունը շնորհավորական ուղերձ է հրապարակել Մամուլի ազատության օրվա կապակցությամբ.
«Այսօր՝ Մամուլի ազատության օրվա կապակցությամբ, ցանկանում ենք ընդգծել ժողովրդավարության ու թափանցիկության ապահովման հարցերում մամուլի առանցքային դերը և շնորհավորում ենք լրագրող գործընկերներին:
Մենք գնահատում ենք լրատվամիջոցների հետ համագործակցությունը՝ միտված փաստերի և այն մարտահրավերների օբյեկտիվ ու ճշգրիտ լուսաբանմանը, որոնց բախվում են Հայաստանի Հանրապետությունն ու մեր տարածաշրջանը:
Չնայած բարդություններին՝ Հայաստանը շարունակում է ջանքերը՝ ուղղված մամուլի ազատության միջազգային ցուցանիշներում իր դիրքերի բարելավմանը»,- նշված է արտաքին քաղաքական գերատեսչության ուղերձում: