Խորհրդարանում այսօր ևս թեժ մթնոլորտում է անցել ՄԻՊ զեկույցի քննարկումը: Անդրադառնալով սահմանազատման գործընթացին՝ ընդդիմությունը հայտարարել է, թե Կիրանցը հայտնվելու է ուղիղ նշանառության տակ: «Որևէ մեկը չի կարողանալու խափանել մարդկանց անվտանգ ապրելու իրավունքը, ինչպես Ղարաբաղում խափանեցիք՝ լուծարելով Լեռնային Ղարաբաղը»,- արձագանքել են կառավարող խմբակցությունից: Այս բառերից հետո դահլիճում բանավեճ է սկսվել, որն ավարտվել է որոշ պատգամավորների նկատմամբ սանկցիաների կիրառմամբ:
Մանրամասները՝ Նիկոլայ Ավետիսյանի ռեպորտաժում: