ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրերի հիման վրա տեսչական մարմինը հրդեհատեխնիկական հետազոտություններ է իրականացրել Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում, ինչպես նաև Վարդենիս համայնքի Կարճաղբյուր բնակավայրում շահագործվող բենզալցակայաններում՝ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ։
Հրդեհատեխնիկական հետազոտության արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել են հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների այնպիսի խախտումներ, որոնք անմիջական սպառնալիք են մարդկանց կյանքի, առողջության և անվտանգության համար։
Հաշվի առնելով անվտանգության պահանջների խախտումների ռիսկայնությունն ու վտանգավորության աստիճանը՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարը վերոնշյալ հասցեների բենզալցակայանների գործունեությունը դադարեցնելու որոշումներ է կայացրել։
Տեսչական մարմնի և Վարդենիսի համայնքապետարանի համագործակցության արդյունքում նշված բնակավայրերում շահագործվող բենզալցակայաններն ամբողջությամբ ապամոնտաժվել են։