ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը խորհրդարանում շնորհավորեց լրագրողներին Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ:
«Շնորհավորում եմ մեր լրագրող գործընկերներին: Նաև հետաքրքիր է, որ այսօր «Լրագրողներ առանց սահմանների» հեղինակավոր կազմակերպությունը հրապարակել է 2024 թվականի զեկույցը, որով Հայաստանը 6 կետով կամ հորիզոնականով բարելավել է իր դիրքերը. նախորդ տարի 180 երկրի ցանկում 49-րդն էր, այս տարի 43-րդն է:
Կարծում եմ՝ սա առավել քան խոսուն է»,- նշեց Ռուբինյանը: