ՀՀ և ՌԴ ամենամյա երիտասարդական համաժողովն այս տարի կանցկացվի հունիսի 25-28-ը ՀՀ երիտասարդական մայրաքաղաք Գավառում:
ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ համաժողովին կարող են մասնակցել ՀՀ 18-35 տարեկան երիտասարդներ։
Համաժողովի ընթացքում գործելու են հետևյալ թեմատիկ աշխատարանները՝
-
Երիտասարդական ձեռներեցություն.
-
Երիտասարդական քաղաքականության իրականացումը Հայաստանի և Ռուսաստանի մարզերում.
-
Երիտասարդական գործունեություն համալսարաններում և երիտասարդների քաղաքացիական ներգրավվածություն:
Մասնակցության հայտերն ընդունվում են մինչև հունիսի 2-ը ներառյալ:
Համաժողովին մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել հետևյալ հղումով:
Հարցերի դեպքում զանգահարել ՀՀ ԿԳՄՍ նախարարության երիտասարդության հարցերի վարչություն, հեռ.՝ +374 10 599 642 կամ գրել [email protected] էլեկտրոնային հասցեին։